Լրահոս 24/7

Չորրորդ աստիճանի վթարային շենքերը չեն կարող ծառայել որպես բնակելի կառույցներ․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր աշխատանքային առաջին այցով եղել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող չորրորդ աստիճանի վթարային շենքերում։

«Ապահով և անվտանգ բնակարաններում ապրելը մեր բոլորի իրավունքն է, իսկ դրա ապահովումը մեր հանձնառությունն է: Աջափնյակ վարչական շրջանում գտնվող չորրորդ աստիճանի վթարային շենքերում ապրելը ապահով և անվտանգ չէ. նմանօրինակ շենքերը չեն կարող ծառայել որպես բնակելի կառույցներ:

Ուստի՝ բնակիչների, քաղաքապետարանի և կառուցապատողի միասնական ջանքերի շնորհիվ իրականացվելու է վերաբնակեցման նախագիծ:

Շրջայցի ընթացքում ծանոթացանք վթարային շենքերի բնակարանային վիճակին և բնակիչների հետ քննարկեցինք հնարավոր լուծումների շրջանակը: Նմանատիպ այցերն ու բնակիչների հետ զրույցները շարունակական բնույթ են ունենալու:

Ապահովության և անվտանգության բաղադրիչ է նաև ապաստարանների անխափան շահագործումը: Ուզում եմ տեղեկացնել, որ ապաստարանների մաքրման աշխատանքները սկսված են և մոտակա ժամանակներում կհացվեն ավարտին»,- գրել է Ավինյանը։

Թիվ 1

Recent Posts

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 minute ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

21 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago