Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների և Ադրբեջանի հետ ապագա տևական խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է․ «Հակառակ դեպքում անհնար է համաձայնության գալ մեկի հետ, ով ձեր գլխին զենք է պահում և չի հարգում որևէ պայմանավորվածություն»։