

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։
Այսպիսով՝ Կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։ Իսկ նման մասնագետների ցանկը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանի հենց Կառավարությունը՝ ըստ տվյալ պահին առկա գերակայության ու անհրաժեշտության։
Առաջարկվող երկրորդ փոփոխությունն առնչվում է ակադեմիական հիմքով տարկետման առավելագույն տարիքային շեմին: Ըստ այդմ՝ Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում կտրվի մինչև 28 տարեկանը՝ ներկայում գործող 27 տարեկանի փոխարեն:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…