Լրահոս 24/7

Հայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 2000 դրամ,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն առհասարակ հանել: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 64 կողմ ձայներով:

Ավելի վաղ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել էր, որ մինչև երկրորդ ընթերցում նախատեսվում էր ուսումնասիրել շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն էլ ավելի իջեցնելու՝ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանել 2 հազար դրամ:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

11 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago