Լրահոս 24/7

Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողներ Ռ. Օհանյանը, Ա. Ճարոյանը և Ռ.Ներսիսյանը 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև 2021 թվականի մայիսի 16-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով, միասնական դիտավորությամբ Ա. Հայրապետյանի անվամբ կազմել են ընդհանուր 23 կեղծ արձանագրություն, իբրև թե վերջինս թույլ է տվել Վարչական  իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տարբեր իրավախախտումներ:

2022 թվականի հունիսի 20-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը, ըստ ընդդատության, ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել վարույթ:

Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով, Ճանապարհային ոստիկանության երեք ծառայողները մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքում և դատապարտվել տուգանքի՝ 350.000 ՀՀ դրամ չափով՝ զրկվելով նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք (3) տարի ժամկետով:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննությամբ ապացուցվել է, որ Ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտումների գործընթացի նկատմամբ չեն ունեցել հետևողական հսկողություն, որի արդյունքում տեսուչները շարունակաբար կեղծ արձանագրություններ են կազմել՝ նպաստելով հանցանքի կատարմանը, հսկող դատախազի կողմից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները:

Թիվ 1

Recent Posts

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

20 minutes ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

16 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

19 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

19 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

20 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

20 hours ago