Լրահոս 24/7
05.10.2022

Ավինյանը կարևորել է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը

Ավինյանը կարևորել է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը

Երևանի փոխքաղաքապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը մասնակցել է Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում պանելային քննարկմանը։

Իր ելույթում նա կարևորել է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը։ Ըստ նրա՝ արհեստական բանականությունը կարող է դիտարկվել որպես տեխնոլոգիա, որը կարող է փոխարինել աշխատուժին, մարդկանցից խլել աշխատատեղերը: 

Ավինյանի խոսքով. «Բայց կարծում եմ, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում դա այդքան էլ վախեցնող չէ: Այն իրականում այսօր փոխլրացնում, օգնում է աշխատուժին: Կան վերջին 10 տարիների ընթացքում իրականացված մի շարք հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ արհեստական բանականությունն ավելի շատ օգնում է, քան խանգարում»։ 

Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել,  այն այդ ոլորտներում կարող է բերել նորարարություն: Ըստ Ավինյանի՝ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել նաև կրթության ոլորտում. «Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ արհեստական բանականությունը ապահովել է, ապահովում է և պետք  է ապահովի նորարարություն և լավարկում:

Մենք օգտագործում ենք շատ նման բաներ, օրինակ, դեմքով ճանաչումը (face recognition) կամ, երբ արհեստական բանականության գործիքներն օգնում են բարելավել քաղաքաբնակների կյանքը: Նման տեխնոլոգիաներն աշխատում են ի նպաստ նրանց, որոնք գիտեն այդ տեխնոլոգիաները, տիրապետում են դրանց, դրանից վախենում են նրանք, որոնք ծանոթ չեն և ասում են, թե նորարարությունը վատ է, իրենցից խլելու է իրենց աշխատանքը»։

Ավինյանն ընդգծել է՝ արհեստական բանականությունը ստեղծում է նոր որակ և նոր հնարավորություններ:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է