Լրահոս 24/7
05.10.2022

ԱԷԿ է այցելել ԱԷՄԳ գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունը 

ԱԷԿ է այցելել ԱԷՄԳ գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունը 

Ս/թ հոկտեմբերի 4-ին Հայկական ԱԷԿ է այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:

ԱԷՄԳ-ի պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ:

Հյուրերը նախ շրջայց են կատարել կայանի տարածքում, ծանոթացել ՀԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքներին, տեղում ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Տեխնիկական շրջայցից հետո ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում հյուրերին նախ ողջունել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը: Նա կարևորել է այն փաստը, որ ստեղծված իրավիճակում Ռ. Գրոսսին պատրաստակամություն է ցուցաբերել այցելել Հայաստան և Հայկական ԱԷԿ: Փոխնախարարն ընդգծել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի վերաթողարկման պահից սկսած՝ արդեն շուրջ 30 տարի, ԱԷՄԳ-ն տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայկական ատոմակայանին, որի դերն անհամեմատ մեծ է մեր տնտեսության զարգացման գործում:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին: Նա մեծ գոհունակությամբ է նշել, որ իր նախորդ այցից ի վեր կայանում բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, ինչը, անշուշտ, կերաշխավորի կայանի հետագա անվտանգ և հուսալի շահագործումը:

«Ես այսօր հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնելու այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել է Մեծամորի ԱԷԿ-ում, և համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, իսկ մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար»,- եզրափակել է իր խոսքը գործակալության ղեկավարը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն իր հերթին ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել երկարամյա սերտ և արդյունավետ փոխգործակցության համար: Է. Մարտիրոսյանը ներկայացրել է ընթացիկ և հեռանկարային ծրագրերը. այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, այնպես էլ նոր էներգաբլոկի կառուցման նախագծերի ուղղությամբ:

«Մենք ունենք մեծ ռեսուրս և մեծ ցանկություն»,- նշել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը,- և հույս ունենք, որ դա մեզ կօգնի հաջողության հասնել»: Նա նաև ընդգծել է ատոմային կայանի շահագործման աշխատանքներում երիտասարդ սերնդի ներգրավման կարևորությունը, ինչը մշտապես եղել և մնում է ՀԱԷԿ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ վստահություն են հայտնել, որ ՀԱԷԿ-ԱԷՄԳ երկարամյա համագործակցությունն ունի ընդլայնվելու և մշտապես զարգանալու բոլոր նախադրյալները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է