Լրահոս 24/7
05.10.2022

Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք. Փաշինյան

Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա նշել է. «Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք։ Այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»:

Փաշինյանը հիշեցրել է վերջին օրերին բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների մասին. «Այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն, բայց մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ, վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է բացել»։

Նա նշել է, որ բավարարված է սեպտեմբերի 13-ի իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքով. «Բայց բավարարված ենք այս պահի դրությամբ, և պետք է շարունակենք աշխատանքը, որ միջազգային աշխատանքը լինի հետևողական։ Պարզ է, որ ողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ է տալիս, թե ինչպես պետք է մենք լուծենք այս խնդիրը, ինչպես պետք է հաղթահարենք իրավիճակը»։

Նա ներկայացրել է ուղղությունները, որոնք բանակցություններում առաջ ընթանալու հնարավորություն ստեղծել. «Ես նաև իմ վերջին հարցազրույցի ժամանակ եմ խոսել 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար»։ 

Հաջորդ ուղղությունը, ըստ Փաշինյանի, Արցախի և Ադրբեջանի միջև «խոսակցության մեկնարկն» է. «Հաջորդը, որ ես կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող»։

Լրահոս
Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները. Ռեզայի
17:02
Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները. Ռեզայի
Սա վտանգավոր է Հայաստանի համար. Իշխան Սաղաթելյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
16:47
Սա վտանգավոր է Հայաստանի համար. Իշխան Սաղաթելյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
16:33
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է. ո՞վ երբ է խոսել նոր Սահմանադրության մասին. fip
16:17
Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է. ո՞վ երբ է խոսել նոր Սահմանադրության մասին. fip
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետության համար. Իշխան Սաղաթելյան
16:09
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետության համար. Իշխան Սաղաթելյան
Իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում, այլ՝ հայ ժողովրդի, հայ ազգի. Արման Աբովյան
15:55
Իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում, այլ՝ հայ ժողովրդի, հայ ազգի. Արման Աբովյան
Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը. Տիգրան Աբրահամյան
15:41
Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը. Տիգրան Աբրահամյան
Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. Պուտին
15:34
Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. Պուտին
Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան
14:58
Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
14:48
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
14:26
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
14:10
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
13:33
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
13:20
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
13:08
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան