Լրահոս 24/7
05.10.2022

Ռ.Քոչարյանն ու Վ. Օսկանյանը ճանաչել են ԼՂ-ն Ադրբեջանի մաս․վարչապետ

Ռ.Քոչարյանն ու Վ. Օսկանյանը ճանաչել են ԼՂ-ն Ադրբեջանի մաս․վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Փաշինյանի խոսքով. «Արդյո՞ք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և ո՞ր իշխանությունն է ճանաչել։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»։

Փաշինյանը նշեց, թե ինքն այս թեմայով ԱԺ ամբիոնից խոսել է, և դրանից հետո որևէ բովանդակային հակադարձում չի եղել. «Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին ասեմ՝ Վարդան Օսկանյանն է եղել, որ ՀՀ-ին հրապարակային ճանաչել է օկուպանտ, և ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել, և մինչև այսօր էլ չի կարողացել հայտարարել։ Պետք է խոստովանել, որ այդ հայտարարությունները հնարավոր է՝ երբեք էլ չկարողանանք հայտարարել։

Մենք փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ՝ Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել։ Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան։

Եւ դա տեղի է ունեցել 2007թ., դա եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը։ Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանն էլ են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ 1998թ. Ղարաբաղը դուրս թողնելով բանակցային գործընթացից, և 1999թ. նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության ստամբուլյան խարտիան»։ 

Փաշինյանը մանրամասնեց, որ իրենք պայքարել են այդ որոշումների դեմ, որ կարողանան ետ պտտել այն. «Արդյո՞ք հաջողել է, ոչ, չենք հաջողել։ Եւ ժամանակն է խոստովանելու, որ երևի չենք էլ հաջողելու»։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս. «Եւ դրա հեղինակը Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, և Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանն այդ ժառանգությունն ընդունել են որպես իշխանություն ստանձնելու նախապայման»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, թե իրեն քննադատում են «Արցախը Հայաստանն է ու վերջ» արտահայտության համար։ «1990թ. ՀՀ անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի և ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ և ԼՂԻՄ ազգային խորհրդի որոշումներին։

Եւ այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ ամենամեծ քննադատությունն ուղղում են այդ առումով, նշանակում է՝ նրանք խոստովանում են, որ իմ իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից, բոլոր՝ առանց բացառության»։

Փաշինյանի պնդմամբ՝ իրենց ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են. «Բանակցային այն թուղթը, որ սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եթե այդ չափանիշներով ու բանաձևերով գնահատենք, եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է