««Հայաստանը պետք է դիմի միջազգային քրեական դատարան»։
Մենք այս արտահայտությունը բազմիցս լսել ենք բավականին կիրթ մարդկանցից, ովքեր նստում են ընդդիմադիր ալիքներով ու լուրջ-լուրջ դեմքով խոսում դրա մասին։
ԲԱՅՑ Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի դիմելու Միջազգային քրեական դատարան, որովհետև Սահմանադրական դատարանը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության դրույթները՝ «Հռոմի ստատուտը» 2004 թվականի օգոստոսի 23-ի ՍԴՈ-502 որոշմամբ ճանաչել է Հակասահմանադրական։
Այսինքն, մի փաստաթուղթ, որը վավերացված է աշխարհի 123 պետությունների (2019 թ․ տվյալ) կողմից չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, իսկ այդ նույն դատարանը 2001 թվականին ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել այնպիսի միջազգային պայմանագրեր, որով վտանգի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունը»,- գրել է Միքայել Միքայելյանը։














