Լրահոս 24/7
05.10.2022

Բարձր որակավորում ունեցող ուսուցիչը բարձր աշխատավարձ կստանա

Բարձր որակավորում ունեցող ուսուցիչը բարձր աշխատավարձ կստանա

Մոտ մեկ տարի առաջ ներդրվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը, որը իրենից ենթադրում է ապահովել  նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան կադրերի մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ: 

Այս համակարգին ամենաուժգին հակադրվող ալիքը բարձրացրեց ուսուցիչ դարձած այն շերտը, որը դպրոց էր ընդունվել տարիներ ի վեր արմատացած՝ բոլորին հայտնի արատավոր բարքերով։ Արձագանքն օրինաչափ էր, քանզի այս հատվածի համար որակավորումը վերջանում է ոչ օրինական ճանապարհով դպրոց մտնելու գործելակերպն ընդունելու պահին։

Այնուհանդերձ՝ ուսուցչի վեհ կոչումն իրավամբ կրող մասնագետների, և այդ առաքելությունն ստանձնած, բայց հավուր պատշաճի չվարձատրվող ուսուցիչների համար, ովքեր անխոցելիորեն տիրապետում են մասնագետի գիտելիքներին, ներդրված համակարգը միանշանակ արդարացի և իրավաչափ լուծում է ըստ արժանվույն գնահատվելու, ինչպես նաև առաջընթացի հնարավորության համար։

Նոր համակարգի էությունը հետևյալն է․ 

Այն ուսուցիչները, ովքեր կանցնեն ատեստավորման փուլն ու կգրանցեն բարձր արդյունքներ  կարող են ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ: Իսկ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի 260 հազար ՀՀ դրամ։

Դասընթացը համարվում է ավարտված, եթե մասնակիցը  մասնակցել է յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի առնվազն 2/3-ին(կեսից ավելին) և առնվազն 60% արդյունք ապահովել։

Ըստ այդմ հավելավճար ստանալու հնարավորություն է ընձեռվում  հետևյալ միավորային համակարգով`

90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 50 տոկոսի չափով:

80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 40 տոկոսի չափով:

70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 30 տոկոսի չափով:

60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:

Վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները ծանոթացնում են կրթության բնագավառի օրենսդրական ակտերին, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դասավանդման ժամանակակից մեթոդներին, առարկայի չափորոշչին և ծրագրին, ինչպես նաև նպաստել ինքնուսուցմանը, որը հնարավորություն է ընձեռում ուսուցման պրոդուկտիվ կազմակերպմանը, ժամանակի ճիշտ տնօրինմանը:

Կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշումը` նշել էր, որ հանրային կյանքում առկա ցանկացած խնդրի հիմքում որակյալ կրթությունն է, և այդ համատեքստում առաջնային խնդիրներից մեկն ուսուցչի աշխատավարձը մրցակցային դարձնելն է։

Կամավոր ատեստավորման ներդրման փորձնական ծրագրի վիճակագրությունն ունի հետևյալ պատկերը․

2021 թվականին մասնակցելու հայտ է ներկայացրել 1372 ուսուցիչ, որոնցից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996-ը, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքիների ստուգման արդյունքում ստացած միավորների՝ կստանա 30-50 տոկոս հավելավճար:

Այս տարի մայիսի 13-ից մեկնարկած կամավոր ատեստավորման առաջին փուլի համար դիմել է 4000 ուսուցիչ, որի արդյունքները պարզ կլինեն մոտ օրերս, քանի որ ատեստավորման վերջին քննությունը հոկտեմբերի 2-ին էր, իսկ արդյունքներն ամփոփվում են 5 օրերի ընթացքում։

Մերի Մանուկյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է