Այսօր՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Այցի շրջանակում տեղի կունենա նաև Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նախատեսված է նաև Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:














