Լրահոս 24/7
06.10.2022

Կատարի Էմիրը ժամանակից շուտ լքել է Պրահան՝ չսպասելով ԵՄ առաջնորդների հետ հանդիպումներին

Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով չորեքշաբթի օրը Չեխիա ժամանած Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին ժամանակից շուտ ընդհատել է իր եռօրյա այցը և նույն օրը լքել Պրահան։

Դիվանագիտական աղբյուրներին հղումով, այս մասին  այսօր հայտնել է Deník N տեղեկատվական պորտալը։

Նշվում է, որ էմիրը «պահանջներ է առաջ քաշել, որոնք չեխական դիվանագիտությունը չի կարողացել բավարարել»։ Նա Պրահայից մեկնել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում:

Չեխիայի մայրաքաղաքում Կատարի ղեկավարը, որի աշխատանքային ծրագրում ընդգրկված էին հոկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին պաշտոնական միջոցառումներ, միայն  բանակցություններ է վարել Զեմանի հետ և հանդիպել հանրապետության վարչապետ Պետր Ֆիալայի հետ։

Ուրբաթ օրը նա պետք է հանդիպեր ԵՄ առաջնորդների հետ Պրահայի ամրոցում պետությունների և համայնքների կառավարությունների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:

Պաշտոնական Պրահայի ներկայացուցիչ Իրժի Օվչաչեկը ավելի վաղ հայտնել էր, որ բնական գազի զգալի պաշարներ ունեցող Կատարի հետ բանակցությունները կարող են օգնել հաղթահարել հանրապետության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից այս տեսակի հումքի մատակարարումից։

Էմիրի այցն առաջինն էր Չեխիայի և Կատարի հարաբերությունների պատմության մեջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54