Լրահոս 24/7
06.10.2022

Միկրոձեռնարկատիրության ոլորտում հարկման կանոնները կփոխվեն

Միկրոձեռնարկատիրության ոլորտում հարկման կանոնները կփոխվեն

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում ներակայացրեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

Ըստ նախարարի՝ նախագծերի նպա­տակը միկրո­ձեռ­նարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին:

«Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութա­գրվում էր որպես հարկ­ման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայման­ներ:

Ներ­կա­յումս, սակայն, միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործ­նական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակ­­չությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլ նաև այն տնտե­սա­վա­րող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Մյուս կող­մից, միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայն­մանը նպաստում է նաև այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաև պասիվ եկամուտները, իսկ ֆիզի­կական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսա­կան ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից»,-ասաց նա: 

Խաչատրյանը հայտնեց, որ իրենց առաջարկած նախագծով սահմանվում է, որ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվա­զեց­վում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրո­ձեռ­նար­կատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստաց­ված ծառայությունների, ընդունված աշխա­տանքների գծով կատարվող ծախսերը, ինչ­պես նաև շենքերը, շինությունները (այդ թվում` անա­վարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը անհատույց օգտա­գործ­ման վերցնելու գործարքների գծով ծախ­սերը: 

Ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև վարձակալական վճարի, տոկոսի,բացառությամբ սպասարկող բան­­­կում առկա ընթա­ցիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի կամ ռոյալ­­­թիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս  կամ ռոյալ­­­թի ստացող կողմ հանդիսացող կազ­մակերպությունները և անհատ ձեռ­նար­­կա­­տերերը:

Նախագծով ասվում է նաև, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող, հաշ­վարկ­վող, հարկվող եկամուտներից, Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշ­վար­կելու և վճարելու պարտավո­րու­թյու­նից:

Ֆինանսների նախարարության պնդմամբ՝ նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համա­կարգում գոր­ծու­նեու­թյուն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրա­նով իսկ հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային:

Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է