Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 5-ի հրամանագրով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հրամանագրում մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Կարեն Անդրեասյանին ազատել Արդարադատության նախարարի պաշտոնից»:
Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար առաջադրել է Կարեն Անդրեասյանի եւ Երանուհի Թումանյանցի թեկնածությունները:
Այդ կապակցությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել:














