Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023թ․-ի հունվարից նոր պարեկային ծառայության կգործարկվի։ Այդ նպատակով Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց 3,6 մլրդ դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանը:
Նշված գումարով ձեռք կբերվեն անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։
Նախագծում նշվում է՝ ակնկալվում է, որ սրանով կապահովի Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023 թ․-ի հունվարից գործարկվող պարեկային ծառայության, ինչպես նաև ոստիկանության առանձին այլ, այդ թվում ոստիկանության զորքերի ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը:














