Լրահոս 24/7
06.10.2022

Դատական համակարգի բարեփոխումները պետք է իրենց տրամաբանական ավարտին հասնեն. Խ․ Սուքիասյան

Դատական համակարգի բարեփոխումները պետք է իրենց տրամաբանական ավարտին հասնեն. Խ․ Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանի այն շեշտադրմանը, թե դատարանը պետք է լինի անկախ՝ նշելով, որ պետք չէ այդ ձևակերպումը դատարանի դեպքում օգտագործել։ ԲԴԽ-ն պետք է անկախ լինի գործադիրից և օրենսդիրից, սակայն դատարանը պետք է արդար լինի, ոչ թե անկախ․

«Պետք է լինեն համակարգային փոփոխություններ, իսկ բարեփոխումները պետք է իրենց տրամաբանական ավարտին հասնեն։ Տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե դատավորները ինչ գործեր են քննել, ինչպես և ինչ որոշումներ են կայացրել․ սա կարելի է մոնիթորինգ անել։

Դատարանը որոշում է կայացրել՝ այս կազմակերպությունը չաշխատի, չունենա ինչ-որ բաներ, իսկ դիմացի կազմակերպությունը աշխատի ու ունենա։ Սա խայտառակություն է, այսպիսի դատարանով չի կարող պետություն գոյատևել։ Ես ուզում եմ՝ Դուք լինեք անկախ, իսկ դատարանները լինեն արդար։ Ես կարծում եմ՝ քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինի կանգնել ձեր ու համակարգի կողքին, որ այդ բարեփոխումները մինչև վերջ իրականացվեն»,- նշեց Սուքիասյանը։

Դիտարկմանը ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանը շեշտեց, որ անկախ և արդար դատարանների հետ կապված՝ սա շատ ճիշտ դիտարկում է։ «Անկախությունը մի պահ դարձավ անկախություն օրենքից, անկախություն արդարությունից ու տրամաբանությունից․ հեղափոխություն լինելու հիմքերից մեկն էլ հենց դատական համակարգում անարդարություններն էին»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ «մարդիկ, որոնք դատավորի պատմուճանի մեջ էին, իրենց դատավոր անվանելն ինձ համար արդար չի, լսեցին, որ դատարանը պետք է լինի անկախ, և իրենք իրենց անկախացրեցին թվարկած ամեն ինչից՝ տրամաբանությունից մինչև օրենք։ Ամենասարսափելին այն էր, որ անկախությունը վերջանում էր միայն Բաղրամյան 26-ի մատույցներում»,- շեշտեց Անդրեասյանը։

Նա նաև ավելացրեց, որ հիմա էլ դատավորներն անկախ են քաղաքական իշխանությունից․ կան շատ արդարներ և լավ դատավորներ, որոնք պահում են օրենքի տառը և իրանվունքի ոգին, սակայն մի քանիսը շարունակում են կախված մնալ իրենց անձնական շահերից, նախկին կապերից և միգուցե Բաղրամյան 26-ի կարոտախտից։ «Մենք բոլորս այս տրամաբանությունից ուզում ենք փրկել դատական համակարգը։ Մեր ուժեղ, երազած պետությունը չպետք է ունենա նույնիսկ այսօրվա արդեն ահագին բուժված դատական համակարգից։ Հուսով եմ՝ ձեր ակնկալիքները կարդարցվեն այս հարցում»,- եզրափակեց Կարեն Ադրեասյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է