ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընտրեց Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:
Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար առաջադրել էր Կարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի թեկնածությունները:














