Լրահոս 24/7

Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը

Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի անցկացման ֆինանսավորումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:

Առաջնության անցկացման համար կհատկացվի 294 մլն 714 հազար դրամ: Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակում՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում կատարելու արդյունքում: Առաջնության անցկացման որոշ ծախսեր էլ՝ 30 մլն 950 հազար դրամի չափով, կհոգա Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Երևանում կայանալիք առաջնությանն ակնկալվում է 40 երկրի շուրջ 650 մարզիկ-մարզուհու մասնակցություն:

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Վերջին տարիներին սամբո մարզաձևը մեծ հաջողություններ է գրանցել։ 2021 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ Դավիթ Հովսեփյանը, պատանիների աշխարհի չեմպիոն՝ Մեսրոպ Նիկոյանը, իսկ Հայաստանի սամբոյի հավաքականների 9 մարզիկներ դարձել են մրցանակակիրներ: Հայաստանի մեծահասակների հավաքականը նույնպես ունի մրցանակակիրներ:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել էր Հայաստանի Հանրապետությունում անցկացնել սամբոյի դեռահասների, պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

5 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

6 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

6 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

8 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

8 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

10 hours ago