Լրահոս 24/7
06.10.2022

2022-ին Աշոցքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր

2022-ին Աշոցքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր

2022-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր։

Ընդհանուր 334 մլն 500 հազար դրամ գումարի աշխատանքներ են իրականացվում, որից 188 մլն 410 հազար դրամը կառավարության համամասնությունն է։

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները եղել են Աշոցքում՝ հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին։

Գոգհովիտ և Ցողամարգ բնակավայրերում ընթացքի մեջ են համայնքային կենտրոնների նորոգման աշխատանքները՝ «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Դիտարկման ընթացում պատասխանատուներն աշխատանքներում որոշակի թերություններ են արձանագրել, որոնց անհապաղ վերացման համար շինարարներին տրվել են հանձնարարականներ։ Բացթողումների վերացման հանձնարարականներ են տրվել նաև «Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ» և «Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրերի շինարարները։ Աշոցքի պուրակի կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը երկու փուլերի համար կազմում է 127 մլն 607 հազար դրամ, 2022-ի համար՝ 42 մլն 420 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։

Շինաշխատանքներն իրականացվում է «Գունաշեն» ՍՊԸ-ի կողմից։ Իսկ Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 62 մլն 156հազար դրամ, որից պետության համամասնությունը՝ 50 տոկոս։ Շինաշխատանքներն իրականացվում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ և «Լենճանշին» ՍՊԸ-ի կողմից։ Ասֆալտապատ ճանապարհի երկարությունը կազմում է 418 մետր։

Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Աշոցքի համայնքային կենտրոն, որը նորոգվում է «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 61 մլն 689 հազար դրամ, գումարի 50 տոկոսը կառավարությունն է տրամադրելու։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է