Թուրքիան հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման մեր նպատակին` հիմնված բարիդրացիական հարաբերությունների վրա»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում հարցեր, երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:














