Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Սանկտ Պետերբուրգում վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Վարչապետ Փաշինյանը ՌԴ կմեկնի Պրահայից, որտեղ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։














