Լրահոս 24/7
07.10.2022

Գիշերվա ժամերին ադրբեջանցիներն դիրքերից ուժեղ լույսեր են գցում բնակելի տների պատուհաններից ներս, ահաբեկում մարդկանց. ՄԻՊ

Գիշերվա ժամերին ադրբեջանցիներն դիրքերից ուժեղ լույսեր են գցում բնակելի տների պատուհաններից ներս, ահաբեկում մարդկանց. ՄԻՊ

Ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությանն ահաբեկման ու վնասման գործողությունները, էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության կողմից համակարգված գործողությունները, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հող նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորվել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները:

Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ հավելելով՝ վերոնշյալը ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության կողմից հիմնավորվել է:

Նրա փոխանցմամբ՝  հուլիս-օգոստոս ամիսներին Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում  փաստահավաք առաքելություններ իրականացնելու ժամանակ արձանագրվել են  հոգեբանական ճնշման ու վնասարարության կոնկրետ օրինակներ, որոնց մասին եւս առանձին զեկույց է հրապարակվելու:

«Գիշերվա ժամերին իրենց դիրքերից ուժեղ լույսեր են գցում բնակելի տների պատուհաններից ներս: Շատ համայնքներում ենք արձանագրել, երբ իրենց բարձրադիր դիրքերից անիվներ են այրում եւ բաց թողնում դեպի գյուղեր՝ շատ դեպքերում թիրախավորելով եւ այրելով հավաքած խոտը, իսկ նման տարածքներում մարդկանց միակ ապրուստը հենց անասնապահությունն է: Գողանում են մարդկանց ընտանի կենդանիներին կամ բարձրախոսներով հնչեցնում են սպառնալիքներ իրենց դաշտերում աշխատող հայ խաղաղ բնակիչների նկատմամբ: Սրանք չէին կարող լինել պատահականություններ, դա ձեռագիր է եւ հրամանատարական մի կետից կառավարվող կոնկրետ գործողությունների շարք»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը:

Ըստ ՄԻՊ-ի՝ այդ ամենն ուղղակի շարունակական հոգեբանական ահաբեկման օրինակ է: Սրանք կրկնվող դեպքեր են, որոնք  հիմք են տալիս պնդելու, որ ադրբեջանական կողմի  քաղաքականության նպատակն այդ գյուղերի հայաթափումն է:

«Ուզում են հանսել նրան, որ մարդիկ վախից ստիպված դուրս գան իրենց համայնքներից: Իսկ սեպտեմբերյան հարձակումը ցույց տվեց, որ նման վարքագիծը հող էր նախապատրաստում Հայաստանի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով  ագրեսիվ պատերազմ սկսելու համար: Ունենք կոնկրետ ապացույցներ, որ դրանք հստակ կառավարվող գործողություններ են եւ կոնկրետ մեկ-երկու դիրքի զինծառայողի քմահաճությունները չեն»,-եզրափակեց Քրիստինե Գրիգորյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է