Լրահոս 24/7
01.05.2026

Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները

Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է.

Մի քիչ երկար, սակայն կարևոր։

Ես մոտ քսան տարի է, ինչ զբաղվում եմ սպառնալիքների գնահատմամբ։ Միջազգային խաղաղապահ առաքելություններում ժամանելուցս հետո առաջին իսկ ամիսներին սպառնալիքների գնահատում եմ անցկացնել Կոսովոյում, Արևելյան Թիմորում, Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում, Գամբիայում։ Վերջին երկու երկրում իմ կատարած սպառնալիքների գնահատումը դարձել է այդ երկրների ազգային անվտանգության առաջին քաղաքականության կամ ռազմավարության մաս։

Ոչ միայն 2020 թվականից ի վեր, այլև պատերազմից շատ առաջ սպառնալիքների գնահատում եմ անցկացրել, առնվազն իմ համար, իսկ հետո նաև հոդվածներում և խորհրդատվության շրջանակներում, Հայաստանի համար։ Պատերազմից ի վեր դա իմ համար դարձավ ամենօրյա վարժանք։ Ըստ որում, 2020-ից մինչև 2025 թվականի կեսերը ես նախընտրում էի առաջնորդվել սպառնալիքների գնահատման առավելապաշտական, վատագույն սցենարներով, և այդ տարիների համար դա կիրառելի էր։

Անցյալ տարի առաջին անգամ հանդիպեցի միջազգային հարաբերությունների ներկայիս տեսությունում կիրառվող մի նոր տերմինի՝ սպառնալիքների ուռճացում (threat inflation): Այդ տերմինը առաջին անգամ տեսա իմ ներկայումս արդեն գործընկեր Davit Petrosyan֊ի գրած մի հոդվածում, հետո արդեն տարբեր ձևակերպումներով նաև միջազգային վերլուծաբանների հոդվածներում։

Այս երևույթը՝ սպառնալիքների արհեստական ուռճացումը, չափազանցումը կամ գերագնահատումը դարձել է հիբրիդային պատերազմի, հատկապես դրա կոգնիտիվ պատերազմի բաղադրիչի կարևոր տարր։ Հետպատերազմյան Հայաստանը պարարտագույն հող է այդ մեթոդի կիրառության համար։

Մեխանիզմը հետևյալն է. Մինչև բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահը իր ելույթներում հնչեցնում էր տարատեսակ սպառնալիքներ, պահանջներ ու նախապայմաններ։ Հիմա նա տոնայնությունն որոշակիորեն մեղմացրել է, սակայն Ադրբեջանի որոշ հասարակական, իհարկե անկասկած պետական աջակցություն վայելող շրջանակներ շարունակում են այդ թեմաները կենդանի պահել։ Հետո Հայաստանի ռուսամետ շրջանակները՝ դրանք լինեն քաղաքական ու հանրային գործիչներ, վայ վերլուծաբաններ թե լրագրողներ, սկսում են իրենց հերթին դրանք ուռճացնել, վերակենդանացնել ու վառ պահել։ Դա արդեն ակնհայտ է դարձել Հայաստանի վարչապետի յուրաքանչյուր ասուլիսի ընթացքում, տարբեր հարցազրույցներում և հոդվածներում։ Հիմնական իրական նպատակն է ապացուցել, որ Հայաստանը չունի այլ ընտրություն, քան դառնալ ռուսական գուբերնիա կամ թուրքական վիլայեթ, և առաջինը նախընտրելի է։

Դրանով այդ շրջանակները անընդհատ վերաակտիվացնում են ադրբեջանական այն սպառնալիքներն ու պահանջները, որոնք վերջին ամիսներին երկարատև ու դժվարին ջանքերից հետո կառավարելի են դարձել, և հասարակության շրջանում պահպանում են վախի մթնոլորտը։ Ակնհայտ է, որ դա ուղղորդվում է Մոսկվայից։

Այսպիսով, մենք գտնվում ենք ադրբեջանա֊ռուսական համատեղ հիբրիդային ու կոգնիտիվ պատերազմի մեջ, որի համար օգտագործվում են Հայաստանի տարբեր շրջանակներ։

Անշուշտ, Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը միշտ պետք է զգոն լինեն և անընդհատ գնահատեն անվտանգային սպառնալիքները։ Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները, սակայն դրանք մեծապես կրճատել ու կառավարելի է դարձրել։ Սակայն ակնհայտ է, որ դա ձեռնտու չէ դրսից ուղղորդվող որոշ շրջանակների համար, և նրանք ձգտում են խաթարել այդ նոր ձևավորված կառավարելիությունը, կրկին ակտիվացնել ու սրել այդ սպառնալիքները և հանրությանը պահել մշտական վախի մեջ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է