Վրաստանի տարածքով անցնող, դեպի Ռուսաստան տանող Հայաստանի համար կենսական նշանակության ճանապարհն ավելի է մոտենում Հայաստանին։
Վրաստանի ռազմավիրական Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու դժվարանցանելի հատվածում երկար սպասված նոր նախագիծը իրականություն է դառնում։ Վրաստանի վարչապետը Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ ճանապարհի կառուցման համար կարևորը ներդրումն է, ինչն արդեն կա, պայմանգիրը ստորագրված է, ուստի մինչև տարեվերջ սկսվելու են աշխատանքները։
Դեպի Լարս տանող նոր ճանապարհի կառուցումը Վրաստանում Հայաստանի համար այլընտրանքային են համարում։
Հայաստանի համար «կյանքի» ճանապարհ համարվող Վրաստանի ռազմավիրական Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, որ տարվա գրեթե բոլոր եղանակներին խնդիրների առջև է կանգնում, հնարավոր է նոր նախագծի իրականացումից այլընտրանքային դառնալ։ Համենայնդեպս, այսպես են կարծում վրացի մասնագետները։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին ողջունելով նախագիծը, որը ըստ երկրի վարչապետի մեկնարկելու է այս տարեվերջին, ասաց․
«Դեպի Լարս տանող ճանապարհն ավելի հարմար է լինելու հայկական բեռների փոխադրման համար, դրանք ավելի անվտանգ են տեղ հասնելու: Բացի այդ երթևեկության տևողությունն է զգալիորեն կրճատվելու, սակայն առավել կարևորը՝ ապահով ճանապարհ է լինելու»։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…