Ֆրանկֆուրտում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի դարձան նաև Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Եվրոյի ուղեգրերի համար պայքարում։

Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 3-րդ զամբյուղում, և վիճակահանության արդյունքներով՝ մեր ազգային ընտրանին հայտնվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները։
















