Ուկրաինական զորքերը շարունակում են ճնշում գործադրել ռուսական ուժերի վրա ինչպես երկրի հյուսիս-արևելքում, այնպես էլ հարավային Խերսոնի շրջանում։ Այդ մասին ասում է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն՝ վկայակոչելով հետախուզական տվյալները:
Գերատեսչության ավանդական ամփոփագրում նշվում է, սակայն, որ ռուսական ուժերին հաջողվել է վերջին շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով առաջ շարժվել դեպի Բախմուտ, որին մնացել է 2 կմ, և որը շատ լուրջ վնասներ է ստացել գնդակոծությունների արդյունքում:
Ռուսական ուժերի կազմում, հավանաբար, տեղ են գտել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները, ներառյալ՝ բանտերից վերջերս հավաքագրված ծառայողները:
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine – 10 October 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) October 10, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/2ShOubaSWD
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/5cTI5Id89t

















