Լրահոս 24/7
10.10.2022

S&P-ն հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ

S&P-ն հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ

S&P վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Կարճաժամկետ վարկանիշը մնացել է B մակարդակում: Այս մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

B+ աստիճանը 14-րդն է S&P սանդղակում, որը 22 նիշ ունի, 1-ը բարձրագույնն է։

Առայժմ պատժամիջոցները չեն ազդել ՌԴ տնտեսության վրա (իսկ շղթայով՝ նաև Հայաստանի ֆինանսական հատվածի վրա) այնքան էական, ինչպես նախկինում ենթադրում էին վերլուծաբանները, այդ թվում՝ նավթի ու գազի համաշխարհային գների շնորհիվ:

Դրանից բացի, Ռուսաստանի քաղաքացիների և կապիտալի ներհոսքը կտրուկ արագացրել է Հայաստանի տնտեսական աճը։ Երկրի իշխանության գնահատմամբ՝ 2022 թվականի փետրվարից Հայաստանում բացվել է ռուսական, բելառուսական և ուկրաինական 1 700 ընկերություն, ևս 3 100 սուբյեկտներ գրանցվել են որպես անհատ ձեռնարկատերեր:

Ոչ ռեզիդենտ վարձու աշխատողների թիվը հասել է ավելի քան 12 000-ի։ Գազի գները կայուն են մնում Ռուսաստանի հետ երկարաժամկետ համաձայնությունների շնորհիվ (165 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց), ինչը շատ ավելի ցածր է ներկայիս համաշխարհային գներից։ Դա կարևոր է այնքանով, որքանով գազը Հայաստանի տնտեսության համար մնում է հիմնական էներգակիրը (61 տոկոս) և մոտավորապես 80 տոկոսով գալիս է Ռուսաստանից։

Այդ պատճառով S&P-ն ավելացրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` 1,3 տոկոսից հասցնելով 8,6 տոկոսի։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում տարեկան միջինը 4.3% աճ է սպասվում։ Այնուամենայնիվ, երկիրը գտնվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդային ազդեցության ռիսկի (ՌԴ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման շուրջ 30 տոկոսը և ներմուծման շուրջ 40 տոկոսը), ինչպես նաև Ադրբեջանի հետ ռազմական բախումների վերսկսման ռիսկի տակ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են նաև խանգարել հայկական ֆինանսական սեկտորին փոխառություններ ստանալ արտերկրից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է