Գերմանիան մի քանի օրում IRIS-T SLM ՀՕՊ չորս համակարգերից առաջինը կուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը։
«Կիեւի եւ շատ այլ քաղաքների վրա վերսկսված հրթիռային հարվածներն ապացույցն են այն բանի, թե որքան կարեւոր է Ուկրաինային անհապաղ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելը»,-ասել է Լամբրեխտը։














