Լրահոս 24/7
10.10.2022

Թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միեւնույն է չեն մարսելու. Սաղաթելյան

Թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միեւնույն է չեն մարսելու. Սաղաթելյան

Գերասիմ Վարդանյանն, ըստ էության, անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար։ Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ակնհայտ է, որ Գերասիմ Վարդանյանն արդեն 5 ամիս է ապօրինի կալանքի տակ է գտնվում. դա բոլորի՝ այդ թվում նաեւ էս ստրկամիտ դատավորների համար, ակնհայտ է, որ իրենք քաղաքական պատվեր են կատարում, եւ Գերասիմը, ըստ էության, անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար։ Հայաստանում վաղուց չկա արդարադատություն։ Նման գործերն այդ ամենի ապացույցն են»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա զուգահեռ տարավ Խաչատուր Սուքիասյանի եղբոր, Սյունիքի նախկին մարզպետի եւ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ վարած արդարադատության միջեւ․ «Օրինակ՝ իրենց պատգամավոր Գռզոյի եղբայրը Երեւանի կենտրոնում մարդ է կրակում, գրավով ազատ է արձակվում, կամ Սյունիքի մարզպետի տղան խուլիգանություն է անում, էսօր ազատության մեջ է, բայց ամբողջովին չհիմնավորված, ինչ-որ կասկածանքով, ենթադրությամբ մարդուն կալանքի տակ են պահում։ Լավ, ասենք թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միեւնույն է չեն մարսելու, շուտ թե ուշ հատ-հատ պատասխան են տալու, ու մեր երկրում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի»։

Սաղաթելյանն անդրադառնալով ԲԴԽ նախագահի ընտրությանը ընդգծեց, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է.

«Մեկ թուրքահպատակ կուսակցության կողմից զավթվում է երկրի բոլոր պետական մարմինները. ՍԴ-ում ում է նշանակում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ով է դառնում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ով է դառնում։ Էս է Հայաստանում ժողովրդավարությունը, ջերմ բարեւներս տիկին Վիկտորինին՝ Եվրամիության ներկայացուցչին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աչքերը փակել են եւ ասում են՝ Հայաստանում կա ժողովրդավարություն։ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է եւ դա օր առաջ պետք է վերականգնվի»։

Անդրադառնալով ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերին տեւական ժամանակ կալանքի տակ պահելու գործընթացին՝ Սաղաթելյանն ասաց. «Վերջերս ՏԻՄ ընտրություններ էր, մարդը ժողովրդի կողմից ընտրվում է համայնքի ղեկավար, նրան թողնում են կալանքի տակ՝ խլելով ժողովրդից ստացած քվեն։ 11 ամիս ապօրինի կալանքի տակ պահեցին Բերդի համայնքապետին։ Մեր երկրում փորձում են հաստատել մեկ մարդու դիկտատուրա, որպեսզի կարողանան ավելի լիարժեք ու ավելի ամբողջությամբ ծառայել թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ նման դատավորներն ու դատախազներն էլ ընդամենը գործիք են այդ արանքում, ում վզներին եւս կա արյուն։

Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում պահում են Նիկոլի իշխանությունը, հստակ պետք է իմանան, որ իրենց յուրաքանչյուրի վզին կա արյուն։ Վերջին զոհերը, 200-300 հոգու արյունը նաեւ իրենց վզին է, որովհետեւ իրենք պահում են Նիկոլի իշխանությունը, Նիկոլը շարունակում է մարդկանց սպանել, շարունակում է երկիրը հանձնել, հետեւաբար իրենք փայ են երկիրը հանձնելու ու բոլոր զոհերի համար»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է