70 կգ քաշային կարգում հանդես եկող Ղուկաս Սահակյանը նվաճել է ըմբշամարի վետերանների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բուլղարիայում կայացած աշխարհի առաջնությունում Սահակյանը հանդես է եկել C դիվիզիոնում: Անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին:
Եզրափակչում Սահակյանը 2:6 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող վետերան ըմբիշին և արժանացել արծաթե մեդալի: