Լրահոս 24/7
11.10.2022

Հաստատվել են սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը

Հաստատվել են սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը

Կառավարությունը հաստատել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը։

Ծրագրի խնդիրներն են օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը, ինչպես նաև բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն, որը պայմանավորված է նոր միջոցառումների նախատեսմամբ և նախապես նախատեսված չափաքանակների հիմնավորված գերազանցմամբ: Մասնավորապես 2022 թվականին աջակցություն ստացած 33 մարզական ֆեդերացիաների փոխարեն 2023 թվականին ֆինանսական աջակցություն կստանան 36-ը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն է առաջացել նաև դոպինգի դեմ պայքարում: 2022 թվականին մարզական միջոցառումների օրացույցում հայտնվել են նոր մրցումներ, որոնք դոպինգի օգտագործման տեսանկյունից բարձր ռիսկեր ունեն: Մասնավորապես, պարտադիր է դարձել դոպինգ թեստավորման (20-24 թեստ) անցկացումը «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի, լողի և վազքի մրցումների ժամանակ:

2022-2024 թվականներին Հայաստանում կայանալու են միջազգային խոշոր մրցումներ՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, որտեղ մեծ թվով թեստերի քանակը (80-100 թեստ) ևս պարտադիր է։ Նախատեսվում են 2 նոր միջոցառումներ.  Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում,  Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում: Այսպիսով, սպորտի բնագավառի պետական քաղաքականությունը միտված է երկու կարևոր նպատակների:

Առաջինը բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումն է, որը ներառում է բնակչության բոլոր շերտերի ներգրավվածությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման, բնակչության ֆիզիկական դաuտիարակության, ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման շրջանակը:

Երկրորդ առաջնահերթությունը միտված է միջազգային մրցասպարեզներում հայ մարզիկների մեդալների նվաճմանը, նոր ռեկորդների գրանցմանը, օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում, ազգային և այլ մարզաձևերում, ադապտիվ սպորտում նոր հաջողությունների արձանագրմանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է