ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է մատակարարել ժամանակակից ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Երկու առաջնորդների զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ ուկրաինական քաղաքների ռուսական զանգվածային գնդակոծության օրը։
Բայդենն ասել է, որ դատապարտում է ռուսական հրթիռային հարձակումները Ուկրաինայի վրա, ներառյալ Կիևը, և իր ցավակցությունն է հայտնել «այս անիմաստ հարձակման» հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին և ընկերներին։
ԱՄՆ նախագահը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, նաև ընդգծել է, որ ինքը մշտական կապի մեջ է դաշնակիցների և գործընկերների հետ, որոնք կշարունակեն ամեն ջանք գործադրել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար և Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության օգնություն կտրամադրեն։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…