Ատոմային գործարքի վերականգնման միջազգային ջանքերի ֆոնին Իրանն արագացնում է ուրանի հարստացումը։ Նեթենզի ստորգետնյա օբյեկտում, ի լրումն արդեն պլանավորված 12 ցենտրիֆուգների, կգործարկվի ևս երեք կասկադ: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցին:
Կասկադները և միմյանց փոխկապակցված ցենտրիֆուգները, թույլ են տալիս ավելացնել ուրանի իզոտոպների խտությունը, որոնք պիտանի են միջուկային զենքի արտադրության համար։ Իրանի և Արևմուտքի միջև 2015 թվականի միջազգային միջուկային գործարքը կոչված էր թույլ չտալ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։














