Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան «France Inter»-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններին։
«Մենք չենք լռում Հայաստանի մասին, սա կատարյալ սուտ է։ Առաջին իսկ երեկոյից, երբ հարվածները հասցվեցին Հայաստանին, հանրապետության նախագահը զանգահարեց երկու նախագահներին։ Նույնն արեցի իմ գործընկերների հետ։ Այս հարցով մենք Անվտանգության խորհրդի երկու նիստ ենք անցկացրել։ Մենք աջակցում ենք Հայաստանին»,- նշել է նախարարը։














