Լրահոս 24/7
11.10.2022

Արմատապես սխալ է մտածել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը կտրված է Ադրբեջանից. Չավուշօղլու

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, որն ամրագրում է սահմանների ամբողջականության փոխադարձ հարգանքը»․ ա​​​​​յս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ «Tvnet» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանի հաղթանակից հետո պետք է կենտրոնանալ տարածաշրջանում կայունության ապահովման վրա». «Հայաստանը տրավմաներ ունի։ Նա 30 տարի օկուպացրել էր Ադրբեջանի տարածքները։ Պատերազմն այլևս ավարտված է։ Քիչ չեն նրանք, որոնք դեմ չեն խաղաղությանը»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ «Հայաստանը պետք է ընդունի իրողությունը և շարժվի դեպի երկարաժամկետ խաղաղություն»։

«Անկարան անկեղծ մոտեցում է ցուցաբերում նաև Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք գիտակցում ենք Հայաստանի մոտեցումներում առկա խնդիրները և չենք ձգտում դժվարություններ ստեղծել։ Սակայն արմատապես սխալ է մտածել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը կտրված է Ադրբեջանից։

Մենք չենք գործի Ադրբեջանից անկախ։ 2009 թվականին տեղի են ունեցել որոշակի տարընթերցումներ։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են։ Այդ գործընթացն ուղղված չէ Բաքվի դեմ։ Այս գործընթացը օգտակար կլինի նրանց համար։ Ադրբեջանը միայն մեկ խնդիր ուներ՝ վերադարձնել իր հողերը»,- նշել է Չավուշօղլուն։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54