«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, որն ամրագրում է սահմանների ամբողջականության փոխադարձ հարգանքը»․ այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ «Tvnet» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի հաղթանակից հետո պետք է կենտրոնանալ տարածաշրջանում կայունության ապահովման վրա». «Հայաստանը տրավմաներ ունի։ Նա 30 տարի օկուպացրել էր Ադրբեջանի տարածքները։ Պատերազմն այլևս ավարտված է։ Քիչ չեն նրանք, որոնք դեմ չեն խաղաղությանը»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ «Հայաստանը պետք է ընդունի իրողությունը և շարժվի դեպի երկարաժամկետ խաղաղություն»։
«Անկարան անկեղծ մոտեցում է ցուցաբերում նաև Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք գիտակցում ենք Հայաստանի մոտեցումներում առկա խնդիրները և չենք ձգտում դժվարություններ ստեղծել։ Սակայն արմատապես սխալ է մտածել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը կտրված է Ադրբեջանից։
Մենք չենք գործի Ադրբեջանից անկախ։ 2009 թվականին տեղի են ունեցել որոշակի տարընթերցումներ։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են։ Այդ գործընթացն ուղղված չէ Բաքվի դեմ։ Այս գործընթացը օգտակար կլինի նրանց համար։ Ադրբեջանը միայն մեկ խնդիր ուներ՝ վերադարձնել իր հողերը»,- նշել է Չավուշօղլուն։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…