Լրահոս 24/7
11.10.2022

Կա՞ ըմբռնում, որ Ալիևի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է

Կա՞ ըմբռնում, որ Ալիևի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է

ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 10-ի զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանի՝ pace.coe.int կայքում հրապարակված ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի’ նախագահ,
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումները.

1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջև։ Ուստի կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ և միանշանակ դիրքորոշումը. արդյոք Ադրբեջանն ագրեսոր պետություն է և արդյոք նա պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից։

2. Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, և դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի և հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելն ու լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջևանում։ Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի ընտրությունը:

3. «Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները և ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի և Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը։ Կցանկանայի իմանալ, թե ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվ պայքարու՞մ էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ, թե՞ այսօր, երբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ այլ հանցագործություններ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ։ 

4. Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում։ Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի և ռեսուրսների որոշիչ ազդեցությունը։

5.Արդյոք կա՞ ըմբռնում, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է։ Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, և երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն. Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է