ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքին։ «Այսօր Ռուսաստանի ԶՈՒ-ն շարունակում է օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտների և էներգետիկայի համակարգի ուղղությամբ»,-Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի քաղաքների զանգվածային հրթիռակոծություններն իրականացվում են ՊՆ առաջարկով և ԶՈՒ ԳՇ ծրագրով: