Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն երեկ հաղթեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ին և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։ Այսօր ակումբը վերադարձավ հայրենիք։ «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Բագրատաշենի մաքսատանը դիմավորում ֆուտբոլիստներին։ Մաքսատան աշխատակիցները և այնտեղ գտնվող մեր հայրենակիցները ծափողջույններով, աղ ու հացով են դիմավորել ակումբի պատվիրակությանը՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով թիմին:

















