Լրահոս 24/7
02.07.2026

Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան

Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը շատ կարևոր իրադարձությանն էր նվիրված, որովհետև ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով։ Այդ մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն՝ այս որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99 տոկոսին, գյուղատնտեսական արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի 99 տոկոսին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին։ Իհարկե, այս ցուցակները կճշգրտվեն»,- նշեց վարչապետը։

Նա արձանագրեց, որ որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կպահանջի, որովհետև անդամ երկրները այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն, և Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի։ 

«Բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօր էլ ունենք որոշում, որով արտահանման աջակցություն ենք ցուցաբերում մաքսավճարների հարցում․ նկատի ունեմ, որ իրական կյանքում այսօր էլ մենք մեր կողմից ենք այդ հնարավորությունը ստեղծել։ Իհարկե, այս որոշմամբ այն ավելի է ընդլայնվում։

Այս որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որոնք բացվում են, մենք կարողանանք օգտվել, որովհետև մեր մասնավոր հատվածը և բիզնեսը պետք է սովորեն, թե ինչպես օգտվել այդ մեխանիզմներից։ Մենք պետք է արձանագրենք, որ սա մեր արտահանողների մի զգալի, եթե ոչ մեծ մասի համար բոլորովին նոր ուղղություն է։

Բնականաբար, Եվրոպական միության ընթացակարգերը մեզ համար չեն փոխվելու։ Ազատ առևտրային ռեժիմ է, բայց պարզ է, որ փաստաթղթաշրջանառության և այլ հարցերում կան որոշակի կանոններ, և մենք, իհարկե, պայմանավորվեցինք նաև ԵՄ գործընկերների հետ, որ համատեղ ծրագրեր կիրականացնենք, որպեսզի մասնավոր հատվածի մեր գործընկերներին աջակցենք, որպեսզի նրանք նաև համապատասխան կադրեր պատրաստեն, ովքեր տեղյակ կլինեն՝ սկսած լեզվի իմացությունից մինչև օրենսդրության իմացություն։

Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել։ Սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք։

Նկատի ունեմ՝ ԵՄ-ն որոշումները կայացրել է, և այս ընթացքում աշխատելու են ԵՄ ինստիտուտները, բայց մենք էլ պետք է աշխատենք մասնավոր հատվածի հետ՝ նրանց իրազեկելով, թե ինչպես են մեխանիզմները աշխատում։

Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է։ Հիմա մնում է, որ պրակտիկ մակարդակում մենք կարողանանք այն լուծել։ Սա արդեն մեր աշխատանքն է, սա արդեն դրսի ինստիտուտների անելիքը չէ։

Մենք պետք է շատ ակտիվ աշխատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է