Լրահոս 24/7
11.10.2022

Վ. Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին

Վ. Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելքի ասորական եկեղեցու Սիրիայի, Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմերի առաջնորդները և ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Միխայլովը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է.

«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու համար: Մեր նորանկախ պետության կերտման գործում ասորիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել, կիսել են բոլոր դժվարությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, ես համոզված եմ, որ հետագայում էլ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները շարունակվելու են»:

Կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս այցը կծառայի հայ և ասորի ժողովուրդների բարեկամությանը և ձեռքբերում կլինի ոչ միայն ասորական համայնքի, այլև հայերի համար: Հովվապետը շեշտել է, որ տեղյակ են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակին և աղոթում են, որպեսզի հայ ժողովուրդն ստանա արդարացի և արժանապատիվ խաղաղություն:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրերին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցություններում առկա հնարավորություններն ու խոչընդոտները, շեշտել, որ, անկախ խնդիրներից, Հայաստանը հաստատակամ է արժանապատիվ խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և պատրաստ է խաղաղության ձեռք մեկնել:

Կաթողիկոս-պատրիարքը շեշտել է, որ ինքն անձամբ և ողջ ասորական համայնքն աղոթում են խաղաղության համար, քանի որ վստահ են Հայաստանն ասորիների անվտանգ հայրենիքն է: Հայաստանում իրենք հնարավորություն ունեն պահպանել իրենց ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը, և որը նրանք պատրաստ են պաշտպանել, ինչպես արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում ասորական համայնքը նույնպես զոհեր ունեցավ:

Հանդիպման ավարտին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շարունակել համագործակցությունը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է