Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեհյուն Բայրամովի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։














