Լրահոս 24/7
11.10.2022

Ընդդիմադիրները խոստանում են նոր թափով սկսել պայքարը

Ընդդիմադիրները խոստանում են նոր թափով սկսել պայքարը

Դեռևս ամռանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե սեպտեմբերից «ավելի լայն ծավալով ու նոր շնչով կմտնեն պայքարի մեջ»: Տևական ժամանակ է, սակայն, ընդդիմությունը որևէ քայլ չի անում, և խոստացված պայքարը չի նշմարվում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշել է, որ համաձայն չէ ընդդիմության պասիվության մասին գնահատականներին։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն իր տեղում է, աշխատում է կոնկրետ ծրագրի վրա.

«Դիմադրության շարժման ամենաակտիվ փուլից և ամենօրյա ռեժիմով հանրահավաքներից հետո, երբ ավելի պասիվ հատված արձանագրվեց, նաև քաղաքացիների մոտ հարցադրումներ եղան, թե ինչու՞ նույն ակտիվությամբ ընդդիմությունը չի շարունակում իր պայքարը։ Նաև հաշվի առնելով սահմանային լարվածությունը՝ որոշակի դադարներ եղան, բայց ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ որևէ տեղ չի գնացել, պայքարից չի նահանջել և այժմ աշխատանքներ է տանում՝ նոր թափով պայքարն սկսելու համար»,-պարզաբանել էԽամոյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստերը, խորհրդարան չի գնում, բայց որոշ ընդդիմադիրներ իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցում են արտերկրյա գործողումներին, Խամոյանն արձագանքեց, թե այդ այցերը միայն «հանուն Արցախի են» ու «Հայաստանի անվտանգային փխրուն միջավայրի արձանագրումները միջազգային հարթակներում ներկայացնելու համար»։

«Սկզբնական շրջանում, պայմանավորված նաև մեր ընկերների ապօրինի ձերբակալություններով, հայտարարություն տարածեցինք և բոյկոտեցինք նաև միջազգային հարթակներում աշխատանքը, բայց այնուհետ դրան հաջորդեց մեր գործընկերների՝ կալանքից ազատ արձակումը, և մենք արձանագրեցինք, որ, չնայած իշխող խմբակցության հետ աշխատելու անհամատեղելիությանը, կարևորում ենք միջազգային հարթակներում մեր մասնակցությունը և Հայաստանի ձայնը ավելի լսելի դարձնելը»,- ասել է Խամոյանը և նշել, որ ոչ բոլոր այցերին է, որ իրենց պատգամավորները մասնակցում են. «Միայն այն դեպքում են մասնակցում, երբ Արցախի և ՀՀ տարածք Ադրբեջանի ապօրինի ներխուժման մասին խոսելու առիթ և հնարավորություն կա»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է