Նաիրի Սարգսյանը կփորձի կազմակերպել բնապահպանների և վարչապետի հանդիպումը

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Ինչպես տեղեկացնում է shantnews-ը, քիչ առաջ բնապահպանները կառավարության ներկայացուցիչներին 5 րոպե ժամանակ տվեցին, որպեսզի վերջիններս թույլ տան, որ 5 բնապահպան մտնի կառավարության շենք և նիստում ներկայացնի հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը:

Ոստիկանները փակել էին կառավարության շենքի մուտքը, բնապահպանների հետ տեղի էր ունեցել վիճաբանություն:

Քիչ առաջ հավաքվածներին է մոտեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և խնդրել փոխանցել բնապահպանների ներկայացրած դիրքորոշումների փաթեթը: Բայց բնապահպանները ցանկանում են անձամբ հանդիպել վարչապետի հետ:

Բնապահպանները նշում են, որ այդ փաթեթն առանց իրենց խոսքի անհասկանալի կլինի, և պետք է իրենք ներկայացնեն փաթեթի բովանդակությունը:

Ակցիայի մասնակիցները որոշեցին սպասել, մինչ վարչապետի օգնականը կփորձի կազմակերպել վարչապետի հետ հանդիպումը:

editors

Recent Posts

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

53 seconds ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

26 minutes ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

1 hour ago

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահով հայ գերիներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին…

1 hour ago

Վճռական ենք աշխատելու Ուկրաինայում ամուր և կայուն խաղաղության համար. Մակրոն

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ուկրաինայի…

2 hours ago

Թրամփն առաջարկել է ներդնել Gold card ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ներդնել «Ոսկե քարտեր» (Gold card), որոնք թույլ կտան մշտական…

2 hours ago