Վաշինգտոնում կրակել են Ադրբեջանի դեսպանատան ծառայողական մեքենայի վրա: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս տարվա հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակել են Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա։ Դիվանագիտական առաքելությունն անմիջապես տեղյակ է պահել ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսահսկման տեսախցիկների նկարները»,– նշված է հաղորդագրության մեջ։