ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կկենտրոնանա Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման վրա։
Նրա խոսքով՝ Կիեւին անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն՝ «աննախադեպ էսկալացիայի» պայմաններում քաղաքացիական օբյեկտները պաշտպանելու համար։
«Մենք կհանդիպենք Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովի հետ՝ որպես Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի գլխավորած կոնտակտային խմբի մաս, իսկ ՆԱՏՕ-ի նախարարական ընթրիքին, որտեղ կքննարկենք Ուկրաինային աջակցությունը, առաջնահերթությունը կլինի ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր»,-ասել է Սթոլթենբերգը։
Նա հավելել է, որ դաշինքի մասնակից բոլոր երկրները պատրաստ են օգնել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։