

Շատ հարցեր կային չպատասխանված, մենք սպասում էինք, թե երբ կլինի նախագիծը, որ տեսնենք, թե կոնկրետ որ համալսարանը որ համալսարանի հետ է միավորվում, ինչու, ինչ ժամկետներում, ինչ հիմնավորմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:
«Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ առաջնահերթ այդ խոշորացման պլանում Բրյուսովի անվան պետական համալսարանն է: Երեկ ենք մենք դրա մասին իմացել, եւ երեկ ենք իմացել, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով, ինչպես ասացի, ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Այդ առումով այս բողոքի ալիքը թե աշխատակազմի, թե դասախոսական կազմի, թե ուսանողության հետ այդ լուրին տարածումից հետո է առաջացել»,-ասաց նա:
Ռեկտորն ասաց, որ այսօր համալսարանի անունից պաշտոնապես դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, նաեւ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի կազմակերպվի քննարկում համալսարանում. «Այս հարցը մեր համալսարանի ուսանողության եւ աշխատակազմի հետ չի քննարկվել»,-ասաց ռեկտորը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…