«ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը»,-հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով գումարելուց անմիջապես հետո որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի ղեկավարին: Այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց.
«Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ են՝ ավելի քան մեկ ամիս»։ ՀԱՊԿ-ը պետք է դիտորդներ ուղարկի Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի հետ սահման»,- ասել է Լավրովը՝ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում:














