Լրահոս 24/7
12.10.2022

Ա․ Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Ա․ Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։

«Հանդիպման ընթացքում շնորհակալություն եմ հայտնել դեսպանին հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է ինչպես առկա համագործակցության խորացման, այնպես էլ նոր առաջարկների քննարկման համար:

Ի պատասխան դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ դեսպանությունը նոր է սկսել իր առաքելությունը Հայաստանում և այժմ իր առջև ունի դրված խնդիր տարբեր ոլորտներում ակտիվացնելու հայ-նիդերլանդական համագործակցությունը, իսկ իր այցի հիմանական նպատկը արտակարգ իրավիճակների բնագավառում հնարավոր ուղղությունների նախանշումն է:

Դեսպանը հատուկ մեջբերեց իր երկրի առաջնահերությունները համարվող երեք հիմնական ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարման մեխանիզմներ: Նշեց, որ գենդերային հավասարության խնդիրը խիստ շեշտադրված է նիդերլանդական կառավարության քաղաքականության մեջ:

Ի պատասխան հայտնել եմ, որ դեսպանի մեջբերած առաջնահերթությունները ամուր հիմքերի վրա դրված են թե´ ՀՀ կառավարության, թե´ ԱԻ նախարարության գործունեության հիմքում, և որ նախարարության կադրային քաղաքականությունը հիմնվում է հենց այս սկզբունքի վրա:

Կանայք նախարարության և´ սպայական կազմում, և´ քաղաքացիական ծառայության համակարգում հավասար մրցութային հիմունքներով մասնակցում և զբաղեցնում են բարձր պաշտոններ, ինչպես նաև ստանում բարձր սպայական կոչումներ:

Շեշտել եմ, որ թեև Նիդերլանդները ամենահաճախը աղետներից առնչվում են հեղեղումների հետ, սակայն մեծ է նաև անտառային հրդեհների վտանգը, և որ Հայաստանը պատրաստ է կիսվելու անտառային հրդեհների դեմ պայքարի իր ունեցած հարուստ փորձով: Դեսպանին ներկայացրել եմ վերջին տարիներին անտառային հրդեհների դեմ պայքարի հայկական փորձառությունը՝ ի դեմս Խոսրովի արգելոցում տեղի ունեցած խոշոր և շարունակաբար ավելի փոքր ծավալներով կրկնվող միջադեպերի, հայտնել, որ այս առումով ԱԻՆ-ը շարունակաբար կատարելագործում է իր կարողություններն ու հմտությունները և պատրաստ է Նիդերլանդների ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության ակտիվացման և փորձի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում նշել նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում կամավորական ջոկատների ստեղծման ուղղությամբ, ինչը ենթադրում է դժվար հասանելիություն ունեցող տեղամասերում առաջին արձագանքողների թվի ավելացում և կարողությունների կատարելագործում:

Դեսպանը ողջունեց կամավորական ջոկատների զարգացման գաղափարը և նշեց, որ տեղյակ է տարվող աշխատանքներից և կամավորների գործունեությանն անձամբ ծանոթացել է Խոսրովի արգելոցում:

Դեսպան Սխեմերսը անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային, հայտնեց, որ ի թիվս այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների այցելել է Ջերմուկ, Վարդենիս և Սոթք, տեղում ծանոթացել իրավիճակին: Դեսպանը հատուկ շեշտեց, որ թիրախային հատվածներում բնակչության անվնաս դուրսբերման և պաշտպանության գործում խիստ հատկանշական է ԱԻՆ անձնակազմի ցուցաբերած բարձ մասնագիտական պատրաստվածությունը:

Դեսպանն անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ստեղծման թեմային՝ հայտնեց, որ բերափոխումների մշակման գործում Նիդերլանդներն իր մասնակցությունն է ունեցել խորհրդատվության առումով: Նշեց նաև, որ պատրաստ է հանդես գալու որպես կոնտակտային անձ նոր ստեղծվող նախարարության և Նիդերլանդների ՆԳՆ միջև նախատեսվող համագործակցության ձևավորման գործում, ինչպես նաև հանձն առավ քննարկված թեմաների շուրջ համագործակցային կապերի ստեղծման համար՝ թե անտառային հրդեհների, և թե սեյսմոլոգիայի ոլորտներում»,- տեղեկացրել է Արմեն Փամբուխչյանը՝ իր կայքէջում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է